Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.03.2016 | 00:03

Զանց անելով իմաստությունը՝ նրանք ոչ միայն վնաս կրեցին բարին չճանաչելու համար, այլև աշխարհում անմտության հիշատակ թողեցին, որպեսզի իրենց հանցանքները ծածկված չմնան։ Իսկ իմաստությունն իրեն ծառայողներին փրկեց վշտերից։ Նա եղբոր բարկությունից փախածին առաջնորդեց դեպի ուղիղ շավիղներ, ցույց տվեց նրան Աստծու արքայությունը և սրբությունները ճանաչելու գիտությունը։ Հաջողություն և շահ տվեց նրան իր տքնությունների մեջ և բազմացրեց նրա վաստակը։


Իմաստություն Սողոմոնի 10. 8-10

Դիտվել է՝ 2052

Մեկնաբանություններ